Նախերգանք հավաքածու
Ձեռքով գործված այս ծածկոցների համար օգտագործվել է 100% բրդե միջնաթել եւ 100% բամբակյա հենք: Ծածկոցի նեղ եզրերը ծոպավոր են: Ծածկոցի վրա ասեղնագործված է ձեռքով, հին հայկական ցորնակար տեսակով:
Ծածկոցները ձեւավորել է արվեստագետ Ալեքսեյ Մանուկյանը՝ ոգեշնչված Շիրակի մարզի եւ Գյումրիի քաղաքային եւ բնական լանդշաֆտների իր հետազոտությունից: Ալեքսեյը վստահ է, որ ամենօրյա կենցաղային իրերի միջոցով արվեստագետները կարող են երկխոսել մարդկանց հետ, կիսել արժեքներ ու մտածելակերպ:
Ծածկոցն ամփոփում է Ամասիայի մանածագործների ձեռքերի ջերմությունն ու արտացոլում արվեստագետի ուշադիր ու հոգատար աշխատանքը բրդյա կտավի վրա: Ծածկոցը թեթեւ է, նուրբ, երկկողմանի: Այն կարող է օգտագործվել որպես տան ինտերիերի մաս կամ դեկորատիվ ծածկոց առօրյա կյանքում:
Ձեւավորումը՝ Ալեքսեյ Մանուկյանի
Արտադրված է Ամասիայի բրդի գործարանում