Կամարներ հավաքածու
Ձեռքով գործված այս ծածկոցների համար օգտագործվել է 100% բրդե միջնաթել եւ 100% բամբակյա հենք: Ծածկոցների նեղ եզրերը ծոպավոր են: Բրդի թույլ բեժ եւ մուգ շագանակագույն տեսակները, ինչպես նաեւ օգտագործված բոլոր ներկերը բնական են եւ շքեղ:
Ծածկոցները ձեւավորել է Սերյոգ Նավասարդյանը՝ փողոցի արվեստում ներգրավված երեւանցի արվեստագետը: Սերյոգը հայտնի է իր վառ, արտահայտիչ եւ վերացական քաղաքային որմնանկարներով: Ծածկոցների գունային համադրությունն արտացոլում է քաղաքային հյուսվածքի, գրաֆիտիի եւ փողոցի արվեստի մշակույթի՝ արվեստագետի փորձառությունը:
Սերյոգն ընտրել է գործվածքի տվիլ՝ շեղ անկյունագծային տեսակը: Հյուսվածքի այս ձեւում մանված թելն ավելի ազատ է, փափուկ, ճկուն, ինչի արդյունքում ծածկոցն ավելի արագ է վերականգնում բնական ձեւը եւ հեշտորեն ծալվում է:
Խիտ հյուսվածքով այս տաք ծածկոցները կարող են օգտագործվել թե՛ առօրյա կյանքում, թե՛ որպես տան ինտերիերի մաս:
Ձեւավորումը՝ Սերյոգ Նավասարդյանի հետ համագործակցությամբ