“Գետեր” հավաքածու
Երբ Անուշն իր նորաստեղծ շարքն անվանեց «Գետեր», դրանք անմիջապես դարձան ծածկոցի մակերեսի քարտեզներ: Իր կերամիկական աշխատանքներից ծանոթ կապույտ գույնի կիրառմամբ Անուշը գծեր է զետեղել սովորական բրդյա կտավի վրա, որը դեղին վառված խոտի ու հողախառն դաշտերի երանգներ է հիշեցնում: Կապույտ գծերը հատում են լանդշաֆտը, բայց գրեթե չեն կերպափոխում այրված հողի միջավայրը: Հեռանալով ավանդական ուղղանկյուն չափերից՝ ծածկոցներն առաջարկում են բազմապիսի գործնական կիրառումներ ու տարածական մեկնաբանություններ:
Ձեւավորումը՝ Անուշ Ղուկասյան
Համագործակիցներ՝ Goris Handmade, Մարալ Շէհմէլեան Պէրպէրեան