Composition 21
Ձեռքով գործված այս ծածկոցների համար օգտագործվել է 100% բրդե միջնաթել եւ 100% բամբակյա հենք: Ծածկոցի նեղ եզրերը ծոպավոր են: Բրդի թույլ բեժ եւ մուգ շագանակագույն տեսակները բնական են եւ շքեղ:
Ծածկոցները ձեւավորել է արվեստագետ Գոհար Մարտիրոսյանը: Նա ծնվել է Գյումրիում, սակայն մանուկ հասակում ընտանիքը թողել է քաղաքը: Հետագայում այցելելով Գյումրի՝ Գոհարը գտել է լքված տեքստիլի գործարանը եւ մինչեւ հոգու խորքը ցնցվել ավերակված հսկայի տեսքից:
Արվեստագետը կարծում է, որ մենք մշտապես օգտագործել ենք կտորը՝ ներառյալ հագուստն ու գորգերը, միմյանց պատմություններ փոխանցելու եւ ընդհանուր մշակույթ ստեղծելու համար: Ձեւավորելով ծածկոցներ, որոնք հետո պետք է կենդանություն առնեին իր հարազատ միջավայրում, Գոհարն իր խոսքերով զգում էր, որ հայրենի քաղաքը կանչում իրեն, եւ ծածկոցները, կարծես, պատմում են իրենց վերամիավորման պատմությունը:
Խիտ հյուսվածքով այս տաք ծածկոցը կարող է օգտագործվել թե՛ առօրյա կյանքում, թե՛ որպես տան ինտերիերի մաս:
Ձեւավորումը՝ Գոհար Մարտիրոսյանի
Արտադրված է Ամասիայի բրդի գործարանում