Օքրա հայկական բրենդը 2020 թ.-ին հիմնել են Անուշ Զեյնալյանը, Ալինա Սարայկինան և Նատալյա Գերասինան՝ որպես արվեստային հիմքով սոցիալական նախաձեռնություն: Օքրան միավորում է ստեղծարար գաղափարներն ու Հայաստանի մանածագործական ավանդույթները՝ արտադրելով ամենօրյա կիրառության արվեստային նմուշի ծածկոցներ, որոնք պատրաստում են տեղի վարպետները:
Օքրայի մշակած արտադրանքը համադրում է ֆունկցիոնալությունը, էսթետիկան, բնության հանդեպ հարգանքն ու տեղական արհեստագործական ավանդույթները:

Արտադրության մեջ կիրառվող բուրդը մաքուր հայկական բուրդ է՝ ստացված Շիրակի եւ Սյունիքի ոչխարաբույծներից: Ծածկոցները ձեռքի աշխատանքներ են՝ գործված 100% բրդյա թելերով, որոնք բնական երանգներ ունեն կամ գունավորված են բնական ներկերով:
Մենք ստեղծում ենք ծածկոցները Հայաստանի մանածագործների եւ վարպետների հետ:
Յուրաքանչյուր վարպետ իր բացառիկ փորձը, գիտելիքն ու մոտեցումն է ներդնում այս իրերի ստեղծման մեջ: Եվ արվեստագետների երեւակայած իրերը կյանքի են կոչվում այս երկխոսության մեջ: